Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։

Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով։

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է ՀՀ բնակչության շուրջ 25 տոկոսը կազմող երիտասարդներին միջազգային օրվա առթիվ։ Հայաստանի զարգացման հիմնաքարը երիտասարդությունն է՝ խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդը։

Արագ զարգացող եւ փոփոխություններով լի ժամանակներում մեր հասարակությունում կտրուկ բարձրանում է երիտասարդների դերը, քանի որ երիտասարդությունն է այն ուժը, որ կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերով ու գործունեությամբ մշտապես սատարելու է երիտասարդությանը՝ նրա ներուժն ուղղորդելով երկրի առանցքային խնդիրների լուծմանը»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ